Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Արամի Գուրզադյանը, ՀՀ նախագահի հրամանագրով, պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա պարգեւատրվել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության եւ կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ականավոր գիտնականին եւ հանձնել պետական պարգեւը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար եւ նշել, որ առանձնակի հաճույքով է պարգեւը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին:




























