Հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` Մարսելի Ֆարո պալատում կայացած գալա-երեկոյին: Այդ կապակցությամբ նա հարցազրույց է տվել «La Provence» թերթին, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ինչո՞ւ եք Դուք մասնակցում այս միջացառմանը: Պարտքի զգացումի՞ց, թե՞ հաճույքով:
Պարզապես նրա համար, որ Հայաստանն իմ երակներում է: Իմ արյան կեսը պատկանում է այդ հրաշալի ժողովրդին:
Դուք թե կորսիկական, թե հայկական ծագում ունեք` սերում եք երկու ուժեղ ժողովուրդներից: Ո՞ր մշակույթն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:
Երկուսն էլ: Ես ստացել եմ, կարծում եմ, շատ լավ դաստիարակություն ինչպես կորսիկական, այնպես էլ հայկական կողմից: Ես պաշտում եմ հորս, եւ գիտեմ, թե դա որոքան կարեւոր է նրա համար:
Թեկուզ փոքրիկ նախապատվություն չկա՞:
Ես մրցակցության մեջ չեմ, ես մեկ ներդրումն ընդդեմ մյուսի չեմ դիտարկում, այլ ավելի շատ, մեկը մյուսի հետ: Դա ճիշտ է` երկու ուժեղ ժողովուրդներ, եւ յուրաքանչյուրում ես գտնում եմ ինչ-որ բան ինձ համար: Երկու կողմից էլ իսկական մարդիկ են: Եւ դա ինձ ամենից շատն է հուզում:
Երիտասարդ սերունդն ո՞ւնի նոր միջոց իրեն դրսեւորելու:
Այո, երիտասրադությունն ինչ-որ բան ուզում է ստեղծել ցանկացած դեպքում: Կա նաեւ համերաշխություն: Հայ համայքն ինձ շատ է օգնել, երբ ես նոր էի սկսում` ինձ հնարավորություն տալով երգել բոլոր տոնակատարություններին: Ինձ ուղեկցում էին, որպեսզի ես կարողանամ իմ գործը կատարել արվեստի բոլոր կանոններին համապատասխան: Ես ուզում եմ նրանց երախտագիտություն հայտել մեծագույն հաճույքով:
Ինչո՞ւ Դուք ընտրեցիք Ֆիորի եւ ոչ Ձեր հայկական ազգանունը:
Որովհետեւ ես ամեն անգամ բախվում էի նույն խնդրին. տեսնում էի, ինչպես են իմ ազգանունը գրում անհեթեթ ձեւերով: Շուշայան. դա այնքան էլ բարդ չէ: Ինձ համար ամեն անգամ ցավալի էր տեսնել, թե ինչպես են խեղաթյուրում իմ ազգանունը: Ես մենակ չորոշեցի վերցնել մորական ազգանունը: Գնացի հորս մոտ եւ ասացի. «Գիտես, Ֆիորին ավելի հեշտ է»: Նա ասաց. «Արա, ինչ ուզում ես»: Նա ինձ հրաշալի հասկացավ:




























