Հայաստան տեղափոխված 100 հազարից ավել ռելոկացված մարդկանց համար կոմերցիոն և բնակարանային անշարժ գույքի որակը բավական խնդրահարույց է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում իր ելույթում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Իրենց հետ խոսելիս հաճախ ենք լսում, որ կարիք կա նոր քաղաքային միջավայր ձևավորել, որոնք ավելի հարմար կլինեն գլոբալ ձեռնարկատերերին և միջազգային շուկաներում աշխատող տաղանդավոր մարդկանց համար Հայաստանն ու Երեւանը ավելի լավ երկիր դարձնելու նպատակով.,-ասաց նախարարը:

Նա նաև հայտարարեց, թե Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով կառուցել շենքերը. «Մենք պետք է վերաիմաստավորենք կառուցապատման ոլորտի մեր ստանդարտները եւ փորձենք ավելի բարձր եւ ավելի ժամանակակից ստանդարտների սեյսմիկ, բնապահպանական եւ նաեւ քաղաքային լավ միջավայր ձեւավորել, որ կարոթղանանք մերբնակիչներին ու բիզնեսներին առաջարկել առաջնակարգ միջավայրներ աշխատանքի համար: Այս ուղղությամբ արդեն ունենք լավ ծրագրեր»,-ասաց նախարարը: