Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Microsoft-ի հիմնադիր ու ղեկավար Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար, 18-րդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականը նույնպես առանց փոփոխության զբաղեցրել է Գեյթսի բարեգործական նախագծերի համահեղինակ եւ ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը 39 մլրդ դոլար է:
Երրորդ տեղում Oracle կորպորացիայի տնօրեն եւ համահիմնադիր Լարի Էլիսոնն է` 33 մլրդ դոլար կարողությամբ:
Այս տարի առաջին անգամ առաջին 10-յակում է հայտնվել Ջորջ Սորոսը, ով իր 22 մլրդ դոլարով հայտնվել է 7-րդ տեղում:
14-րդ տեղում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (17,5 մլրդ դոլար), իսկ 15-րդ տեղում` Google-ի ներկայացուցիչներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: 39-րդ տեղում Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն է:
ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:



























