Արմավիր-Գյումրի ճանապարհի խոշոր հատվածի վերանորոգումը 2023 թվականին կարագացվի։ Շինարարական ընկերությունն ընտրվել է անցյալ տարի։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Այնուհետեւ, ինչպես նշեց նախարարը, սկսվել է այս ճանապարհի 29 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը։

«Այն առավել անմխիթար վիճակում էր»,- ասել է նախարարը։

Խոսքը ճանապարհի հյուսիսային հատվածի մասին է՝ Իսահակյան գյուղից մինչեւ Գյումրի քաղաք։

Նախարարի խոսքով, աշխատանքներն առաջիկայում կվերսկսվեն։ Ամեն ինչ կախված է եղանակից։

Այս ճանապարհը հանրապետական նշանակություն ունի։ Այն կապում է երկրի արեւմտյան շրջանները։ Դրա մի զգալի մասն անցնում է Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։