Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան Երեւանի հետ դեռեւս չի քննարկել՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այդ մասին նա պատմել է «Rise» խմբագրությանը։

"Դեռեւս ոչ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այնուհետեւ, այն պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանում։ Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը երկրի միացումը Հռոմի ստատուտին բացատրել էր նրանով, որ ՄՔԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Մարտի 17-ին Հաագայի ՄՔԴ-ի նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար: