Հայտնի նկարիչ-տնօրեն Բորիս Կրասնովը, ում կասկածում են շորթման մեջ, ինսուլտի նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:

«Ինտերֆաքսի»` բժշկական շրջանակներում ունեցած աղբյուրը հայտնել է, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Հետաքննության տվյալներով, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Կրասնովը, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, մոսկովյան  «Inconnect» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենից ապօրինաբար պահանջել է իրեն հանձնել ընկերության 100 տոկոս սեփականությունը: Նշենք, որ այդ ընկերության արժեքը գնահատվում է ավելի քան 5 մլն ռուբլի: