Grammy մրցանակի դափնեկիր, երկու անգամ Victoire de la Musique երաժշտական մրցանակին արժանացած Սեզարիա Էվորան հետաձգել է բոլոր առաջիկա համերգները վատ ինքնազգացողության պատճառով եւ որոշել է չշարունակել իր էստրադային գործունեությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:
Բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել առաջիկա համերգները:
Իր մենեջերի եւ պրոդյուսերի հետ խորհրդակցելուց հետո Սեզարիան որոշել է դադարեցնել իր կարիերան` հրաժարվելով կյանքի քոչվորական ձեւից, որը նա վարում է 1991 թվից, ասված է Lusafrica-ի հաղորդագրության մեջ: «Առողջական նոր խնդիրները վիրաբուժական միջամտության հետեւանք են, մասնավորապես սրտի վիրահատությունը, որին ենթարկվել է Էվորան»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելոում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց:
Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:




























