50 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակը կազմել է բրիտանական New Statesman-ը:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրորդ տեղում է ամերիկացի գեներալ Դեվիդ Փեթերսոնը, ով զբաղեցնում է ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը: Երրորդ տեղում է չինացի նկարիչ Այ Վեյվեյը:

Ամենաազդեցիկ քաղաքական գործիչների առաջին ութնյակի մեջ են մտել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: