Առնոլդ Շվարցենեգերը, ով լուրջ աղմուկ հանեց թե անձնական կյանքում, թե քաղաքական օլիմպոսում, հասկացել է, որ իր ճակատագիրն արժանի է բազմաէջ գիրք դառնալու, հաղորդում է kp.ru-ն:
Դերասան եւ քաղաքական գործիչն արդեն պայմանագիր է կնքել ամերիկյան Simon & Schuster հրատարակչության հետ` իր հուշերը տպագրելու համար:
Հրատարակիչները գիրքն անվանել են ժամանակաից սերնդի ամենասպասված ինքնակենսագրություններից մեկը: Դրանում ընթերցողը կհետեւի Առնոլդի կյանքի ամենահետաքրքիր փուլերին` Ավստրիայից ԱՄՆ նրա առաջին այցելության, կուլտուրիստ, ապա դերասան եւ վերջապես Քալիֆորնիայի նահանգապետ դառնալու մասին:
Գրքի անվանումն է «Հիշել ամեն ինչ» (այդպես էր կոչվում Շվարցենեգերի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից մեկը):
Հիմա բոլորը գուշակում են, թե Շվարցեներգերը «կհիշի՞» ամեն ինչ, այդ թվում իր տան սպասուհու հետ երկարամյա կապի մասին:




























