Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է գործարար Արաս Աղալարովի Crocus Group-ի հայցը, որով պահանջվում է ավելի քան 6 մլրդ ռուբլի բռնագանձել «Ավտոդոր» պետական ընկերությունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դատարանի հրապարակած փաստաթուղթը։
Ինչպես ասվում է դատական վճռի հրապարակված եզրափակիչ մասում, հայց է ներկայացվել լրացուցիչ աշխատանքների, անհիմն հարստացման, վնասների եւ վնասի հատուցման արժեքի բռնագանձման վերաբերյալ։ Վեճի էության այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























