Շուրջ 50 հույն ուսանողներ կիրակի երեկոյան ներխուժել են պետական կենտրոնական հեռուստաընկերության գլխավոր ալիքի տաղավար։
Նրանք պահանջել են կրթության մասին նոր օրենքի առնչությամբ իրենց թույլ տալ ուղիղ եթեր մտնել։ Այդ օրենքը, ուսանողների կարծիքով, ոտնահարում է իրենց իրավունքները։ Արդյունքում նորությունների թողարկումը փոխարինվել է փաստավավերագրական ֆիլմով, իսկ ուսանողներին եթեր չեն թողել։
Բացի այդ, ավելի քան 3 հազար ցուցարարներ կիրակի հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով պետական ծախսերի կրճատման եւ իշանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ: Իրավապահները ստիպված են եղել մարդկանց ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























