Ճամայկայի վարչապետ Բրյուս Հոլդինգը մտադիր է վայր դնել իր լիազորությունները նոյեմբերին, հաղորդել է իշխող կուսակցության ղեկավարը:
Հոլդինգը անցյալ տարի քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ ընդդիմացել է Քրիտոֆեր «Դուդուս» Կոուկայի արտաքսմանը ԱՄՆ: Վերջինիս անվանում են աշխարհում թմրավաճառությամ բիզնեսի ամենավտանգավոր դեմքերից մեկը, հաղորդում է BBC-ին:
Ճամայկայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բրյուս Հոլդինգը կղզու վարչապետ է դարձել 2007 թվին:




























