Մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով Բաթումիի հիմնական ավտոմայրուղիներին կիրակի օրը երթեւեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել։

Քաղաքի գլխավոր փողոցներում ջրի մակարդակը հասել է 1-1,5 մետրի։ Ինչպես հայտնել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել ջրահեռացման ուղղությամբ։

Ջրհեղեղի պատճառով վնասվել են մի քանի էլեկտրակայաններ, ինչը հանգեցրել է 15 հազար բնակիչների հոսանքազրկման (Բաթումիի բնակչությունը 120 հազար է)։ Մասնագետները խոստանում են մոտակա ժամերին վերականգնել էներգամատակարարումը։ Նման ուժեղ ջրհեղեղ Բաթումիում չի եղել վերջին 20 տարիներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։