Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է ստորագրել, ըստ որի` 2015 թվից կանայք ստանալու են ձայնի իրավունք, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ չնայած այդ երկրի մեծ ձեռքբերումներին` Սաուդյան Արաբիայում կանայք իրավունք չունեն մեքենա քշել, արտասահման գնալ առանց ամուսնու եւ զբաղեցնել կառավարական պաշտոններ:




























