Ռուսաստանը հրաժարվել է իր մտադրությունից` համոզել Ուկրաինային մտնել Ռուսաստանի հետ Մաքսային միության մեջ եւ պատրաստ է քննարկել ուկրաինական գազատրանսպորտային համակարգի հիման վրա ԵՄ-ի հետ եռակողմ գազային կոնսորցիումի ստեղծման հարցը, գրում է «Կոմերսանտ»-ը` մեկնաբանելով սեպտեմբերի 24-ին նախագահ Յանուկովիչի մոսկովյան այցի արդյունքները:

Ավելի վաղ Կիեւն առաջարկում էր Մոսկվային ստեղծել եռակողմ գազային կոնսորցիում ԵՄ-ի հետ, որը ոգեւորություն չէր առաջացնում ռուսական կողմի մոտ: Վերջինս պնդում էր երկկողմ կոնսորցիումի ստեղծման վրա: Ուկրաինացի դիվանագետի կարծիքով, այժմ Ռուսաստանի դիրքորոշումը այնքան էլ արմատական չէ: Նրա խոսքով, շաբաթ օրը որոշվել է, որ հոկտեմբերի կեսին հանդիպելու են «Գազպրոմի», «Նավթոգազի» եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախարարները` գազային կոնսորցիումի հնարավոր ձեւաչափը քննարկելու համար: