Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսանդր Կուդրինը չի պատրաստվում աշխատել Մեդվեդեւի կառավարությունում, քանի որ Կրեմլը չի պահել խոստումը՝ Կուդրինին նշանակել հաջորդ կառավարության ղեկավար, տեղեկացված աղյուրին վկայակոչելով՝ գրում է «Կոմերսանտը»։
«Նա շատ էր ուզում գլխավորել աջ կուսակցությունը։ Նրան այնտեղ չթողեցին՝ խոստանալով վարչապետի պաշտոնը հաջորդ նախագահի ժամանակ։ Սակայն այժմ վարչապետ գիտեք՝ ով կդառնա»,- ասել է թերթի աղբյուրը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անցած համագումարում որոշում էր ընդունվել Ռուսստանի նախագահի պաշտոնում առաջադրել Վլադիմիր Պուտինին, իսկ նրա հաղթանակի դեպքում վարչապետ դարձնել գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։


























