Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոզեֆ Դեմերսանտը այսօր` սեպտեմբերի 26-ին, ժամանում է Թբիլիսի: Նախատեսվում են նրա հանդիպումները Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլիի եւ Արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի հետ:
Վրաստանում են գտնվում նաեւ ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի ակադեմիայի 230 շրջանավարտներ: Նրանք մասնակցում են երկու երկրների ուժային կառույցների փորձի միջեւ փոխանակմանտ նվիրված սեմինարին:
Շրջանավարտները մասնակցելու են նաեւ Ջոզեֆ Դեմերսանտի` վրաց նախարարների հետ կայանալիք հանդիպումներին, հաղորդում է «Գրուզյա online»-ը:




























