Սիմֆերոպոլում սեպտեմբերի 24-25-ին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» 4-րդ գիտական կոնֆերանսը։

Ինչպես Analitika.at.ua-ին ասել է կազմկոմիտեի նախագահ, Ղրիմի Մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության համալսարանի ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը, կոնֆերանսին մասնակցել են ինչպես ուկրաինացի, այնպես էլ արտասահմանցի հայագետներ։ Կոնֆերանսի կազմակերպիչն Ուկրաինայի հայերի միությանը կից Հայագիտության կենտրոնն է։