Վերջերս վերանորոգված Սուրբ Գրիգոր եկեղեցու խաչը եւ սրբապատկերները օգոստոսի վերջին օծվել են Դաղստանի Դերբենդի շրջանի Նյուգդի գյուղում:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, վկայակոչելով Ռուսաստանի Հարավային թեմի Հայ առաքելական եկեղեցու մամուլի ծառայությունը, հայտնում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել մեծաթիվ հյուրեր, ինչպես նաեւ Դաղստանի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ: Օծման ծեսը իրականացրել է Ռուսաստանի Հարավային թեմի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը:
Դերբենդում բնակվում է մոտ երեք հազար հայ, իսկ Դաղստանի հանրապետության տարածքում հայերի թիվը հասնուոմ է 8-ից 10 հազարի:




























