Արագածոտնի մարզում, սեպտեմբերի 25-ին, ժամը 19:35-ի սահմաններում, Արագած լեռան վրա մոլորվել է 48 հոգանոց արշավախումբ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Ժամը 23:15-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, փրկարարները Արագած լեռան վրա գտել են 48 հոգանոց կորած արշավախմբին:

Ուսանողներին անվնաս իջեցրել են սարից և հանձնել հարազատներին: