Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 25-ի կեսօրին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի փորձում է ցած նետվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկով:Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով կանխվել է Երեւանի բնակիչ, 31-ամյա Ա. Զ.-ի ինքնասպանության փորձը: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























