Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պահպանողական կառավարությունը կորցրել է մեծամասնությունը երկրի խորհրդարանում: 5-րդ հանրապետության  պատմության մեջ առաջին անգամ (1958-ից ի վեր), նախագահական ընտրություններից 7 ամիս առաջ Սենատում հաղթանակ են տոնել ձախերը:

Ընդհանուր առմամբ, Սոցիալիստական կուսակցությունը Սենատում կունենա 175 պատգամավոր, ինչն նրանց համար ապահովում է մեծամասնություն, հաղորդում է Reuters-ը:

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կեսի ընտրություններ են կայացել: Ընդհանուր առմամբ, ընտրվել են 348 սենատորներից 170-ը: Ընտրություններում ձախերը լրացուցիչ 23 տեղ են ստացել Սենատում:

Նշենք, որ իշխող «Ժողովրդական շարժման աջակցության միությունն» արդեն ճանաչել է ձախերի հաղթանակը: