Ծովակալ Իսակովի պողոտայում, Ռազմական ոստիկանության հարեւանությամբ, սեպտեմբերի 24-ին, ժամը 13:15-ի սահմաններում, «Մազդա»  մակնիշի 23 SL 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Հովհաննես Քեշիշյանին, որը տեղում մահացել է:

Վարորդը 23-ամյա Մարինե Գրիգորյանն է, ով աշխատում է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: