Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 25-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գեւորգյանը: Վերջինս առաջադրված միակ թեկնածուն էր: Ինքնառաջադրվել, սակայն օրեր առաջ ինքնաբացարկ էր հայտարարել անկուսակցական, Մարալիկի մարզադպրոցի մարզիչ Աղասի Կարապետյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, հենց 34-ամյա քաղաքապետի թիկնապահն է: 

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ընտրություններին մասնակցել է Մարալիկում գրանցված 5317 ընտրողներից 2093-ը, որոնցից Գեւորգյանի օգտին քվեարկել են 2014-ը, դեմ` 49-ը:  Ըստ Մարտիրոսյանի, ընտրություններն անցել են նորմալ, առանց խախտումների: