Արեւմտյան մամուլը բացասական եւ որոշակի հեգնանքով է արձագանքել Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշմանը: Այդ որոշումը սատարել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Համաշխարհային պարբերականների վերնագրերից դատելով` հազիվ թե նման որոշումն անակնկալ էր: Այդ կապակցությամբ հատկապես ակնառու է The Huffington Post թերթի` «Պուտինն առաջադրել է իր թեկնածույթյունը: Ինչպիսի անակնկալ...Ոչ» վերտառությամբ հոդվածը:
Բրիտանական The Times-ը հարց է բարձրացնում, թե չի՞ դառնա Պուտինը նախագահ իր ամբողջ կյանքում: Թերթը նշում է, որ ընտրություններում տարած հաղթանակը «Պուտինի համար ճանապարհ կհարթի առաջիկա 12 տարիների համար»: Նա կարող է դառնալ Կրեմլի ցմահ առաջնորդներից մեկը, իսկ դա Ռուսաստանում Իվան Ահեղի ժամանակներից եկած սովորույթ է, գրում է թերթը:
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ այդ լուրը այնքան էլ չի ուրախացրել հենց ռուսներին, չնայած, որ Պուտինը մեծ հեղինակություն է վայելում երկրում: Ռուսաստանի բնակիչները հատկապես անհանգստանում են, որ Ռուսաստանում գործընթացները զարգանում են առանց իրենց կամքը հաշվի առնելու:




























