ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել է զինծառայության համար պատասխանատու անձանց միասնական ռեգիստրի մասին օրենք, որը էլեկտրոնային ծանուցագրերի ներդրում է նախատեսում։

Օրենքի համաձայն՝ ծանուցագրերը քաղաքացիներին կարող են ուղարկվել գրավոր՝ ստանալիս ստորագրությամբ, պատվիրված փոստով՝ ստացման տեղեկանքով, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով։

Սահմանվում է նաև երկրից դուրս գալու արգելք այն քաղաքացիների համար, ովքեր մինչ զինկոմիսարիատ այցելելը ծանուցագիր են ստացել, մեքենա վարելու իրավունքը սահմանափակվում է, եթե խուսափողը 20 օրվա ընթացքում չի ներկայացել զինկոմիսարիատ, հաղորդում է  РИА Новости-ին։

Հանրային ծառայությունների պորտալում հնարավոր կլինի ստուգել տարկետման իրավունքը և բողոքարկել ծանուցագիրը՝ դրա հետ անհամաձայնության դեպքում։