Հարավային Կորեան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան պայմանավորվել են կանոնավոր զորավարժություններ անցկացնել՝ սուզանավերի եւ հակահրթիռային համակարգերի օգտագործմամբ, տեղեկացրել է Yonhap-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։
«Երեք երկրների ներկայացուցիչները որոշում են ընդունել կանոնավոր զորավարժություններ անցկացնել հրթիռներին եւ սուզանավերին հակազդելու նպատակով, ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների»,- տեղեկացրել է գործակալությունը։
Ինչպես նշել է Yonhap-ը, «կողմերը համաձայնության են հասել պաշտպանության խնդիրների վերաբերյալ եռակողմ բանակցությունների շրջանակում, որոնք ժամանակի առումով համընկել են Հյուսիսային Կորեայի կողմից պինդ վառելիքով միջմայրցամաքային «Հվասոն-18» հրթիռի փորձարկմանը։
Բացի այդ, գործակալության տվյալներով, կողմերը շարունակում են խորհրդակցությունները համատեղ զորավարժանքային ծրագրերի շուրջ, մասնավորապես՝ ծովահենության դեմ պայքարի գծով։





























