Ֆինն սահմանապահները ներկայացրել են Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի առաջին հատվածը, որն սկսել էին կառուցել՝ անլեգալ միգրացիայի եւ անվտանգության այլ ոլորտներում ունեցած մտավախությունների հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության գեներալ Յարի Տոլպանենին։

Հրապարակման մեջ նշվել է, որ պաշտոնյաները ներկայացրել են Իմատրա սահմանամերձ քաղաքի (երկրի հարավ-արեւելք) մոտ կառուցված առաջին երեք կիլոմետրանոց հատվածի շինհրապարակը։

Գործակալության տվյալներով՝ պատնեշի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026թ.։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիայի իշխանություններն սկսում են Ռուսաստանի հետ սահմանին պատնեշի առաջին 75 կիլոմետրանոց հատվածի կառուցման նախապատրաստությունը։