ՄԱԿ-ին պատկանող ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ բախումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Հարթումի միջազգային օդանավակայանում: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերում երեւում են ինքնաթիռի ֆյուզելյաժի այրված հատվածները։ Թե ում գործողություններն են հանգեցրել ինքնաթիռի կործանմանը եւ թե ինչի վրա է հիմնված ՄԱԿ-ին դրա պատկանելիության մասին պնդումը, Al Arabiya-ն չի հստակեցնում: