Երկու մարդ է զոհվել, ավելի քան 26-ը՝ վիրավորվել Սուդանի բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ նշանակության ուժեր) միջեւ շաբաթ օրը Հարթումի հյուսիսում տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝  հղում անելով բժշկական ծառայությունների ներկայացուցիչներին։

«Երկու մարդ զոհվել է, ավելի քան 26 խաղաղ բնակիչ՝ վիրավորվել»,-հեռուստաալիքը մեջբերում է ներկայացուցչի խոսքը:

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սուդանցի բժիշկներին, հայտնել է, որ Հարթումում բախումների հետեւանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: