Սուդանի արագ արձագանքման ուժերը Twitter-ում հայտնել են, որ վերահսկողություն են հաստատել երկրի արեւմուտքում գտնվող Էլ Ֆաշերի միջազգային օդանավակայանի եւ երկու ռազմական ավիաբազաների նկատմամբ, որոնք տեղակայված են Մերովե եւ Ջեբել Աուլիա քաղաքներում:
«Արագ արձագանքման ուժերն ընդլայնում են իրենց վերահսկողությունը էլ Ֆաշերի մի շարք ռազմական օբյեկտների նկատմամբ, որոնց թվում են կապի կորպուսը, բժշկական կորպուսը, ինչպես նաեւ տեղի օդանավակայանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սուդանի հատուկջոկատայինները նաեւ հրապարակել են ստորաբաժանման մարտիկների լուսանկարները ռազմական տեխնիկայի ֆոնին, որը, ուժերի ներկայացուցիչների պնդմամբ, տեղակայված է Մերովե եւ Ջեբել Աուլիա քաղաքների ավիաբազաներում:
Ավելի վաղ Սուդանի արագ արձագանքման ուժերը Twitter-ում հայտարարել են, որ իրենց հանձնվել է Եգիպտոսի զինված ուժերի գումարտակը երկրի հյուսիսում գտնվող Մերովե ռազմական ավիաբազայում:




























