Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ)10 քրեական գործ է հետաքննում Ուկրաինայում պատերազմին ղազախստանցիների մասնակցության փաստերով, հաղորդում է ԿազՏԱԳ-ը։
Քրեական գործերով կասկածյալների և նրանց գործողությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ղազախստանի ՔՕ 172 հոդվածով օտարերկրյա զինված հակամարտություններին մասնակցության համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն 5-9 տարի ազատազրկմամբ։





























