Ավելի քան 40 երկրներ նամակ են ստորագրել՝ քննադատելով The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը, ով Ռուսաստանում կալանավորված է լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքի նյութում։

Ըստ թերթի տվյալների՝ հայտարարության մեջ կոչ է արվում «ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներին եւ դադարեցնել խոսքի ազատության դեմ բռնաճնշումները, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ»:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ նամակը ստորագրած երկրները կոչ են արել «անհապաղ ազատ արձակել Էվան Գերշկովիչին»։