Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պարգևատրվել է «Արժանիքների դաշնային խաչով»։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, շքանշանը Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարին է հանձնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Բելլյու պալատում պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ, որը հեռարձակվել է գերմանական հեռուստատեսությամբ։ Արարողությանը ներկա է եղել նաև ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը, ով այս պաշտոնում փոխարինել է Մերկելին։ Շտայնմայերը կարևորել է Մերկելի դերը որպես առաջին կին կանցլերի և մարդու, ում ղեկավարությամբ Գերմանիան հասել է տնտեսական բարգավաճման։
Մերկելից առաջ «Արժանի դաշնային խաչի» բարձրագույն աստիճանի շքանշանը շնորհվել է միայն երկու անձի՝ նախկին կանցլեր Կոնրադ Ադենաուերին և Հելմուտ Կոլին։ Շքանշանը պատրաստված է մալթական խաչի տեսքով՝ կենտրոնում գերմանական դաշնային արծվի պատկերով։





























