Ճապոնիայում ոստիկանները բռնել են տարեց վարորդին, որը մոտ 60 տարի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի, տեղեկացրել է Sankei թերթը։
Հյոգո պրեֆեկտուրայի ոստիկանները բռնել են 82-ամյա Տոսիյուկի Իսիբասիին։ Պարեկները կանգնեցրել են Իսիբասիի մեքենան եւ հայտնաբերել, որ նա անվտանգության ամրագոտին չէր կապել։ Ոստիկաններից մեկի խոսքով, երբ նա տղամարդուն խնդրել է ցույց տալ վարորդական իրավունքը, պարզվել է, որ ճապոնացին դա էլ չունի։
Ինչպես բացատրել է ինքը՝ Իսիբասին, նա վարորդական իրավունքից զրկվել էր դեռ 20 տարեկանում, եւ այդ ժամանակվանից նորը չի ստացել։ Թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու 82-ամյա վարորդի դեմ՝ նշված չէ։





























