Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Կլասիդո Դոմինգոն ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան: Այս մասին նա ասել է սեպտեմբերի 25-ին` Լոս Անջելեսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երեւանյան այցից եւ համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի եւ Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը եւ չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երեւանում ՀՀ նախագահի եւ հայ հանդիսատեսի կողմից:
Խոսելով իր ծրագրերի մասին՝ աշխարհահռչակ տենորը նախագահ Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:




























