SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկի կարծիքով ԱՄՆ-ի պետական պարտքի դեֆոլտը ժամանակի հարց է։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հաշվի առնելով ֆեդերալ բյուջեի ծախսերը՝ մեր դեֆոլտը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»,- գրել է Մասկը՝ պատասխանելով Սպիտակ Տան գրառմանն այն մասին, որ Հանրապետականների պլանը ԱՄՆ պետական պարտքի դեֆոլտը կարող է լինել։