Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է Սերբիայի հետ նոր նավթամուղի կառուցման մեջ ներդրումների վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։ Այն կստորագրվի հունիսին։ Նավթամուղը կկապի Ալդիոն և Նովի Սադը:
«MOL և «Трaнснaфтa» ընկերությունները շարունակում են նոր ներդրումների շուրջ բանակցությունները, որի վերաբերյալ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հունիսին հունգարա-սերբական գագաթնաժողովում», - նշել է դիվանագետը, հաղորդում է МК-ն։
Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը հաստատել է, որ հունգարա-սերբական համատեղ էներգետիկ ձեռնարկության ստեղծման միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի հունիսին։
Խողովակաշարի երկարությունը 128 կիլոմետր կլինի։ Սերբիան ցանկանում է դրա կառուցման մեջ 6 տարում 12 միլիարդ եվրո ներդնել։





























