Սուդանում ապրիլի 15-ին Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև բախումների սկսվելուց հետո ավելի քան 600 մարդ է զոհվել։ Հինգշաբթի օրը նման տվյալներ է հաղորդել Սուդանի առողջապահության նախարար Հաջսամ Մուհամեդ Իբրահիմը։

«Սուդանում բախումների ժամանակ ավելի քան 600 մարդ է զոհվել»,- ասել է Առողջապահության նախարարության ղեկավարը, ինչը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ Իբրահիմը հավելել է, որ Խարթումում տեղի ունեցած մարտերի արդյունքում 125 հիվանդանոց լրջորեն տուժել է։