Բուքինհեմյան պալատը սոցիալական ցանցերում ուղերձ է հրապարակել՝ նվիրված հանգուցյալ Եղիսաբեթ II-ի ծննդյան օրվան, գրում է Daily Mail-ը։
«Այսօր մենք հիշում ենք Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի անհավանական կյանքն ու ժառանգությունը նրա ծննդյան 97 ամյակի օրը: Երբ 1926 թվականի ապրիլին ծնվեց Նորին Մեծությունը, արքայադուստր Եղիսաբեթը եւ նրա ընտանիքը չէին պատկերացնում, որ մի օր նա թագուհի կդառնա», - Twitter-ում գրել է Բուքինհեմյան պալատը:
Թագավորական արքունիքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Նորին Մեծությունը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետը եւ պատմության միակ միապետը, ով նշել է պլատինե հոբելյանը:
1952 թվականի փետրվարին մահացավ թագավոր Գեորգ VI-ը, եւ արքայադուստր Եղիսաբեթը դարձավ թագուհի Եղիսաբեթ II, երբ նա ընդամենը 25 տարեկան էր:




























