Թերթը  գրում է, որ բավականին պարկեշտ պաշտոնյայի համարում ունեցող Մարսել Մաթևոսյանի որդին, ինչպես հայտնի է, հարցաքննվել ու ազատ է արձակվել:  ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Մաթեւոսյանի որդին ազատ է արձակվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի զրույցից հետո:

«Մեր աղբյուրների վկայությամբ` Միրզոյանը փորձել է Սարգսյանից պարզել, թե ինչպես եղավ, որ ինֆորմացիոն արտահոսք ապահովվեց ոստիկանության կողմից, թե այս կամ այն պաշտոնյայի որդին զինված բանդայի անդամ է, որը հետագայում չհաստատվեց: Թե ինչ բացատրություն է տվել Սարգսյանը, առայժմ չհաջողվեց պարզել, բայց փաստ է, որ ոստիկանության օպերացիայի ավարտից հետո որեւէ պաշտոնյայի որդի չկա ավազակախմբում: Եղածներն էլ դեպքի վայրում միամիտ հայտնվածներ դուրս եկան»,-  գրում է «Ժողովուրդ»-ը: