Ալեքս Չոկը, որը զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, Դոմինիկ Ռաաբի հրաժարականից հետո ստացել է Թագավորության արդարադատության նախարարի պորտֆելը: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Թագավորը գոհունակությամբ հաստատել է խորհրդարանի անդամ, թագավորական փաստաբան Ալեքս Չոկի նշանակումը լորդ կանցլերի եւ արդարադատության նախարարի պաշտոնում»,-նշված է փաստաթղթում: Չոկը 2022 թվականի հոկտեմբերից զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարար Բեն Ուոլեսի պաշտոնը եւ պատասխանատու էր պաշտպանական պատվերի համար։ Նրա փոխարեն նշանակվել է Ջեյմս Քարթլիջը, որը վերջին կես տարում եղել է ֆինանսների նախարարի խորհրդարանական տեղակալը։

Փոխվարչապետի պաշտոնը, որը մինչ պաշտոնաթողությունը զբաղեցնում էր նաեւ Ռաաբը, բաժին է հասել Լանքաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Օլիվեր Դաուդենին: