Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը այս տարի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի, ասվում է Twitter-ի ՝ նրա հայտարարության մեջ։
Ֆերնանդեսը տեսանյութ է հրապարակել, որում նա հակիրճ պատմում է 2019 թվականի դեկտեմբերից ի վեր որպես նախագահ իր առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին։
«Դեկտեմբերի 10-ին ես նախագահի տարբերանշանը կհանձնեմ նրան, ով լեգիտիմորեն ընտրված կլինի ժողովրդի կողմից»,- ասել է Ֆերնանդեսը տեսանյութում։ Արգենտինայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հոկտեմբերին։




























