Եգիպտոսում՝ Էլ Արիշա քաղաքի մերձակայքում այսօր առավոտյան Իսրայել եւ Հորդանան գազ մատակարարող գազատարում պայթյուն է որոտացել։ Բժիշկների տվյալներով, զոհեր չկան։

Սա այս տարվա փետրվարից հետո հարեւան երկրներ գազ մատակարարող գազատարի չորրորդ պայթյունն է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Վերջին ամիսներին Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել են։