Աֆղանստանի կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից, կարողացել է ապահովել անվտանգությունը ողջ երկրում և վերացնել կոռուպցիան։ Այս մասին ասված է Թալիբանի կառավարության վարչապետ Մոհամմադ Հասան Ախունդի՝ Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ուղերձում, հայտնել են նրա գրասենյակից։
«Աֆղանստանի իսլամական էմիրությունը (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) ապահովեց անվտանգությունը ողջ երկրում և խափանեց թշնամիների բոլոր նենգ ծրագրերը։ Մոհամմադ Հասան Ախունդը հավելել է, որ կոռուպցիան և յուրացումները վերացվել են բոլոր պետական հաստատություններում, և Էմիրության դռները բաց են ողջ աֆղան ժողովրդի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։




























