Թերթը գրում է, որ մինչև 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ ԱԺ եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալները: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը:
«Ըստ վերջինիս` ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել եւ նրանցից քանիսն է քվեարկել: Այս ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Օհանյանի խոսքով` չեն պահպանվել նաեւ 1995 Աժ ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի ու 1996-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալները եւս»,- գրում է հավելում է «Հայկական ժամանակ»-ը:




























