Արգենտինայում կալանավորվել է մանկան սպանության ենթադրյալ կազմակերպիչը: Այս հանցագործության հետաքննությանը օգոստոսի վերջից հետեւել է ողջ երկիրը:
Օգոստոսի 22-ին կորել է Բուենոս Այրեսում բնակվող 11-ամյա Կանդելա Ռոդրիգեսը: Օգոստոսի 24-ին Արգենտինայի մայրաքաղաքում տարերային երթ է տեղի ունեցել, որի մասնակիցները կոչ էին անում անհայտ առեւանգողին պահպանել երեխայի կյանքը, սակայն սեպտեմբերի սկբին Բուենոս Այրեսի ծայրամասում գտել են Ռոդրիգեսի այլանդակված մարմինը:
Աղջնակի առեւանգման եւ սպանության մեջ մեղադրվում է ոմն Հեկտոր Մորեյրա, ով իբր ցանկացել է այդկերպ վերադարձնել Կանդելայի հորը պարտքով տված փողերը, հաղորդում է BBC-ն:


























