Երեւանում այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: