Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության վարչությունն առանջին անգամ Ստավրոպոլի մարզում արտասահմանյան անձնագիր է տրամադրել մի կնոջ, ով 115 տարեկան է, հաղորդում է «Ինտեֆաքս-Յուգ»-ը:
Ստավրոպոլի բնակչուհին ծնունդով Վրաստանից է եւ իր կյանքի մայրամուտին մտադիր է այցելել իր պատմական հայրենիք:
Նարգիզ Մուսաեւան կմեկնի Վրաստանի Գարդաբանի Ագտակլա գյուղ, հանդիպելու իր հարազատներին: 115-ամյա կնոջից սերված հարազատների թիվն անցում է 70-ից:

























